«Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում մտահոգությամբ ականատես եղավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում լարվածության և շարունակական փոխհրաձգությունների աճին։
Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։
Մեր պարեկներնդիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանները, ինչպես նաև առճակատման գծերը, որպեսզի ռազմական և անվտանգության ոլորտի իրադարձությունների մասին զեկուցեն Եվրամիությանը», - ասվում է Հայստանում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի էջում արված գրառման մեջ։