Միջազգային

Ալիևն ընդունել է Խովաևին

Ալիևն ընդունել է Խովաևին

Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են տարածաշրջանի իրավիճակը, Աղդամ-Ասկերան և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հեռանկարները։

Ալիևը կրկին շեշտել է որ ղարաբաղյան կողմին ուղղված իր հրավերը՝ հանդիպել և քննարկել վերաինտեգրացիայի հարցերը, մերժվել են։ 

Խովաևն իր հերթին նշել է, Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական