Միջազգային

«Նման հայտարարություններով Երևանը վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»

«Նման հայտարարություններով Երևանը վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով լրագրող Հայկ Խալաթյանի դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նմանվում է նացիստների կողմից Լենինգրադի շրջափակմանը և հարցին, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը, պատասխանել է.

«Երևանը հասկանու՞մ է, որ ՌԴ մասին նման հայտարարություններով (խաղաղապահների կողմից իրենց գործառույթը չկատարելու վերաբերյալ) իրենք վնասում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հայաստանի կողմից հայտարարություններ ենք լսում, թե Ռուսաստանից կախվածությունը թույլ չի տալիս անվտանգություն ապահովել։ Պետությունը ներկայացնող մարդիկ պետք է պատասխանատվությամբ մոտենան իրենց հայտարարություններին։ Մի՞թե նրանք չգիտեն, թե Հայաստանի՝ որքան մեծաթիվ քաղաքացիների է հնարավոր եղել փրկել, այդ թվում՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ։ Միթե՞ դրա մասին Հայաստանում չգիտեն․ իհարկե, գիտեն։ Ինչո՞ւ է այդ ամենը հիմա մոռացվում։ Նրանք ուզում են վերաշարադրե՞լ պատմությունը։ Դա չի ստացվում», - հավելել է Զախարովան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական