«Թելավիում նոր օդանավակայանի շինարարությունը կսկսվի այս տարի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Թելավիում եղել է օդանավակայան, և մենք ցանկանում ենք այս վայրում կազմակերպել և կառուցել նոր, ժամանակակից ենթակառուցվածք՝ Թելավիի նոր օդանավակայանը:
Նույն տարում կսկսենք նախագծել և կառուցել։ Մենք ցանկանում ենք, որ օդանավակայանն առաջին ուղևորին ընդունի 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, ծրագրի արժեքը կկազմի մոտ 25-30 մլն լարի։