Էներգետիկ ոլորտի բարեփոխումների ծրագրի համար Ճապոնիան Հորդանանին կտրամադրի 15 մլրդ իենի (102 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ամմանում՝ Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշիի և Հորդանանի ԱԳ նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադիի միջև կայացած բանակցություններից հետո։