ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը՝ Պենտագոնը ստեղծել է կայք (https://www.aaro.mil/), որը կհրապարակի չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և անոմալ երևույթների մասին գաղտնազերծված տեղեկատվություն։ Այս մասին ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։
Ինչպես բացատրվում է կայքում, ՉԹՕ-ները օդային, վերգետնյա կամ ստորջրյա օբյեկտներ են, որոնց հնարավոր չէ նույնականացնել, և որոնց վարքագիծը չի կարող համարժեք բացատրվել:
«Այս կայքը լուսանկարներով ու տեսանյութերով տեղեկատվություն կտրամադրի չբացահայտված ՉԹՕ-ների դեպքերի մասին, երբ դրանք գաղտնազերծվեն և հաստատվեն հանրային հրապարակման համար», - ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: