Թեհրանում Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերը քննարկել են «Թեհրան-Անկարա համատեղ համագործակցության համալիր պլանը», որը քննարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Կովկասում լարվածությունն ավարտվել է, և խաղաղության դարաշրջան է սկսվել։ Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Երբեք չենք ընդունի տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների արգելափակում»։
Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, թե Թեհրանը միակարծիք է Կովկասում խաղաղությունը և կայունությունը վերականգնելու՝ թուրք գործընկերոջ առաջարկի հարցում. «Այդ ուղղությամբ համատեղ քայլեր կձեռնարկվեն»,- ասել է նա։