Միջազգային

Թել Ավիվում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել

Թել Ավիվում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել

Թել Ավիվում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, որոնցից առնվազն 13-ը՝ հրազենային վնասվածքներով

Բախումները սկսվել են Թել Ավիվում Էրիթրեայի դեսպանատան կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ: Էրիթրեացիները, որոնք բնակվում են Թել Ավիվում, դեմ են Էրիթրեայի ներկայիս իշխանություններին: Նրանք հավաքվել են դիվանագիտական առաքելության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար, ինչից հետո  ակցիան վերաճել է Էրիթրեայից փախստականների միջև բախումների։ 

Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա, կոտրում խանութների ցուցափեղկերն ու ավտոմեքենաների ապակիները։  Ուժայինները լուսաձայնային նռնակներով ցրում են ամբոխին եւ օդ կրակում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական