Եվրամիությունը Իլոն Մասկին մեղադրել է X-ում ռուսական քարոզչության աճի մեջ:
Եվրոպացի փորձագետների կարծիքով՝ X-ը (Twitter), որի սեփականատերն է գործարար Իլոն Մասկը, չի կարողացել արդյունավետորեն հակազդել այդ աճին:
«2023 թվականի ընթացքում սոցիալական ցանցերում ռուսամետ հաշիվների լսարանն ու հասանելիությունը զգալիորեն աճել են ամբողջ Եվրոպայում։ Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ Կրեմլի կողմից աջակցություն ստացող հաշիվների ընդգրկումն ու ազդեցությունն էլ ավելի է աճել այս տարվա առաջին կեսին, մասնավորապես, X-ում անվտանգության ստանդարտների վերացման մասին Իլոն Մասկի որոշման հետևանքով», - հայտարարել են փաստաթղթի հեղինակները: