Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
«Հայաստանում տիրող լարված իրավիճակից բնակչության ուշադրությունը շեղելը և Ադրբեջանին մեղադրելը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում։ Ադրբեջանը կշարունակի միջոցներ ձեռնարկել սադրանքները կանխելու համար»,- գրել է Հաջիզադեն։