Եվրահանձնաժողովը (ԵՀ) հոկտեմբերին Եվրամիության (ԵՄ) երկրներին կներկայացնի միության բոլոր թեկնածուների հետ աշխատանքի արդյունքների մասին զեկույցը և կառաջարկի համայնքի ընդլայնման ծրագիր։ Այս մասին Euractiv պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին։
Ալբանիան, Բոսնիա–Հերցեգովինան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան ներկայումս ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ։ Բրյուսելը ճնշում է գործադրում Սերբիայի վրա՝ ստիպելու նրան համաձայնել Կոսովոյին նման կարգավիճակի տրամադրմանը, ինչն իրականում հավասարազոր է նահանգի անկախության պաշտոնական ճանաչմանը։ Վրաստանը նույնպես հույս ունի դառնալ անդամության թեկնածու, սակայն դեռ պարզ չէ՝ դա երբ կլինի։