Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետությունը կշարունակի տրանսպորտի ոլորտում համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ․
«Առաջին հերթին պետք է իրականացնել մի շարք խոշոր երկաթուղային նախագծեր, ինչպիսիք են Դոստիկ-Մոյնթի, Բախտի-Այագոզ, Դարբազա-Մաքթաարալ–Ալմաթի շրջանցիկ գիծը: Տրանսպորտի ոլորտում Ղազախստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- ասել է Տոկաևը՝ Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում։