Ադրբեջանի ԱԳՆ պատասխանել է ԱՄՆ պետդեպին։ Հիշեցնենք՝ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ հայտարարել էր, որ վերջին մի քանի շաբաթը Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի ԼՂ բնակչությանը․ «Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է. «Լաչինի միջանցքի «շրջափակման» մասին հայտարարություններն անընդունելի են հայ բնակչության պահանջները բավարարելու՝ ադրբեջանական կողմի առաջարկների ֆոնին, այդ թվում՝ հենց Լաչինի ճանապարհը Աղդամ-Խանքենդի ճանապարհին զուգահեռ, ինչպես նաև այն, որ Լաչինի սահմանային անցակետով օրական տասնյակ հայեր են անցնում երկու ուղղություններով»։