Միջազգային

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսել

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսել

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Եվրոպա մեկնելու պատճառով իմպիչմենտի գործընթաց է սկսել։ Ուղևորությունները կապված են Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու բանակցությունների հետ։

«Նախագահի խախտումներին արձագանքելու միակ արդյունավետ իրավական մեխանիզմը իմպիչմենտն է»,- հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պառլամենտական խմբակցության ղեկավար Իրակլի Կոբախիձե։

Ըստ Կոբախիձեի՝ իմպիչմենտի ընթացակարգը պահանջում է առնվազն 50 պատգամավորի ստորագրություն, որից հետո հարցը կուղարկվի Վրաստանի սահմանադրական դատարան։ Եթե ​​դատարանը հաստատի նախագահի կողմից խախտումները, խորհրդարանը պետք է երկու շաբաթվա ընթացքում քվեարկի իմպիչմենտի օգտին, ինչն ընդունելու համար անհրաժեշտ է 100 ձայն։ Քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական