Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն X-ի էջում գրել է․
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, կողմերին կոչ է անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»:
Armenia/Azerbaijan: 🇪🇺 deplores latest armed clashes that led to several servicemen being killed and injured in the border areas between 🇦🇲 and 🇦🇿. The EU calls on all sides to avoid further violence and recommit to dialogue.
— Peter Stano (@ExtSpoxEU) September 1, 2023