Միջազգային

«Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ քաղաքական բնույթ է կրում»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ քաղաքական բնույթ է կրում»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանն ի գիտություն է ընդունում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի ԱԴՆ-ն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության։ 

Գերատեսչությունը հերթական անգամ վստահեցրել է, որ Լաչինի երկու ուղղություններով տասնյակ հայ բնակիչներ անցնում են անցակետով, որ «իրավիճակն ամենեևին լարված չէ» և որ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները «մշտապես մերժվում են»։ 

«Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պնդելով, որ հաստատակամ են տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելուն՝ հիմնված պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա։ 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կոչ էր արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական