Ուկրաինան առաջին 10 M1 Abrams տանկերը կստանա սեպտեմբերի կեսերին։ Ինչպես հայտնում է Politico ամերիկյան հրատարակությունը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին, ուկրաինացի զինվորականների խումբն արդեն ավարտել է այս տիպի տանկերի վերապատրաստման դասընթացը։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերի մոտ 200 զինվորական է վերապատրաստվել Գերմանիայում գտնվող ԱՄՆ բազայի զորավարժարաններում։ ԱՄՆ-ն խոստացել է Ուկրաինային 31 Abrams տանկ մատակարարել։