Միջազգային

«Ադրբեջանը մտադիր է ճանապարհները բացել և սկսել վերաինտեգրման գործընթաց». Հաջիև

«Ադրբեջանը մտադիր է ճանապարհները բացել և սկսել վերաինտեգրման գործընթաց». Հաջիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին տված հարցազրույցում խոսել է Աղդամ-Ասկերան ճանապարհի բացման և «ինտեգրացիայի» գործընթացի մասին։ 

Հաջիևը, մասնավորապես, բացել է. «Ադրբեջանը մտադիր է ճանապարհները բացել և սկսել վերաինտեգրման գործընթացը։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքները, անվտանգությունը և պարտավորությունները՝ հիմնվելով Ադրբեջանի սահմանադրության և Ադրբեջանի կողմից աջակցվող միջազգային փաստաթղթերի վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ հայկական կողմը նպատակաուղղված կերպով ճանապարհի հարցը դարձրեց քաղաքական շահարկումների առարկա», - հավելել է Հաջիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական