Միջազգային

ՆԱՏՕ-ն նոր մամուլի խոսնակ ունի

ՆԱՏՕ-ն նոր մամուլի խոսնակ ունի

ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ իր լիազորությունները փոխանցել է իր նախկին տեղակալ Դիլան Ուայթին, ով հինգշաբթի օրվանից կդառնա դաշինքի նոր խոսնակը։ Այս մասին Լունգեսկուն գրել է X սոցիալական ցանցից (նախկինում՝ Twitter)։

Ազգությամբ ռումին Օանա Լունգեսկուն, որը BBC-ի համաշխարհային ծառայության նախկին թղթակիցն էր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի որոշմամբ 2010 թվականին նշանակվել է ՆԱՏՕ-ի խոսնակ։ Նա ռեկորդ է սահմանել ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունում՝ այդ աշխատանքում անցկացնելով 13 տարի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական