Միջազգային

«Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար». Գերմանիայի ԱԳ նախարար

«Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար». Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր Իսպանիայի Տոլեդոյում։ Լաչինի միջանցքը, նրա խոսքով, «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»․

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան օրակարգում ավելացրինք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է։ Էլեկտրաէներգիան հասանելի է միայն փոքր քանակությամբ։ Այդ իսկ պատճառով մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչն անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական