ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 80 մլն դոլար կհատկացնի Թայվանին՝ օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրով զենք գնելու համար․ գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղարկված փաստաթուղթը։
Ծանուցման մեջ նշվում է, որ հատկացված միջոցները կուղղվեն Թայվանի ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդմանը և ծովային անվտանգության ուժերի արդիականացմանը։