Միջազգային

Հնդկաստանն ու Չինաստանը կոնֆլիկտ ունեն G20 հայտարարության շուրջ

Հնդկաստանն ու Չինաստանը կոնֆլիկտ ունեն G20 հայտարարության շուրջ

Հաջորդ շաբաթ Հնդկաստանում կայանալիք G20 գագաթնաժողովում Հնդկաստանի և Չինաստանի տարաձայնությունների պատճառով G20-ի երկրները կարող են առաջին անգամ չհամաձայնվել համատեղ փաստաթղթի շուրջ․ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երկու երկրների միջև լարվածությունը «սպառնում է խանգարել G20-ի առաջնորդներին և 1999 թվականից ի վեր առաջին անգամ խափանել համատեղ կոմյունիկեի հրապարակումը: 

Չինաստանն արդեն արգելափակել է Ուկրաինայի հակամարտության և զարգացող շուկաների պարտքի մասին դրույթները և դեմ է, որ փաստաթուղթը հրապարակվի հին հնդարիական լեզվով՝ սանսկրիտով։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական