Վրաստանի կառավարությունը սահմանել է Ուսուցչի օրը, որը կնշվի ամեն տարի՝ հոկտեմբերի 27-ին։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրացի ուսուցիչ, գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Յակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը կնշվի Ուսուցչի ազգային օրը», - ասվում է հաղորդագրության մեջ։