Միջազգային

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կայցելի Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և բարձր մակարդակով շփումների ժամանակացույցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թուրքիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ։ Նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, և կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը», - հավելել է Զախարովան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական