Օգոստոսի 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացվել Ռուսաստանի կենտրոնական հինգ շրջանների և Պսկովի շրջանի վրա։ Արդյունքում հրդեհ է բռնկվել Պսկովի օդանավակայանում, որտեղ մի քանի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վնասվել։ Ըստ ռուսական մամուլի՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի մասը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Ղրիմի Սևաստոպոլի ծոցում հարձակում է իրականացվել նաև ռազմածովային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Հակասուզանավային և դիվերսիոն պաշտպանության ուժերը հետ են մղել դրանք։