Միջազգային

ԵՄ ՊՆ և ԱԳ նախարարները կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները

ԵՄ ՊՆ և ԱԳ նախարարները կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները

ԵՄ երկրները միության 27 երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների՝ Տոլեդոյում անցկացվող հանդիպմանը (Գիմնիչ) կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն նշել էր, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամեն շաբաթ նոր գաղափարներ են առաջ քաշում՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ Բորելն էլ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մի մասը պետք է դառնա զենքի մատակարարման ընդլայնումն ու զորքի վերապատրաստումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական