Ուկրաինական զորքերը առաջացել են Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում և Զապորոժիեի շրջանի արևմուտքում գտնվող Ռաբոտինո գյուղի տարածքում. գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական զեկույցում։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի զեկույցները, որոնք մատնանշում են ուկրաինական ուժերի հարձակողական գործողությունները Բախմուտի և Մելիտոպոլի ուղղություններով։