Ճապոնիայի ԱԳՆ հաղորդմամբ՝ վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարության ղեկավարը Զելենսկիին շնորհավորել է օգոստոսի 24-ին նշվող Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ ուկրաինական կողմին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ Ճապոնիայի դիրքորոշումը «մնում է անսասան»։
Կիսիդան և Զելենսկին նաև պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը ապագայում ևս։