Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հերքել է իր գերատեսչության հասցեին կոռուպցիայի նոր մեղադրանքները։ Ավելի վաղ ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Ուկրաինայի ՊՆ-ն 2022թ. վերջին պայմանագիր է կնքել թուրքական ընկերության հետ՝ զինվորականների համար ձմեռային հագուստ մատակարարելու համար, սակայն խմբաքանակի արժեքը Ուկրաինա ճանապարհին եռապատկվել է։
Ըստ լրատվամիջոցների՝ թուրքական ընկերության սեփականատերերից մեկը իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Գենադի Քասայի եղբոր որդին է՝ Ալեքսանդր Քասայը։ »Նման տեղեկատվության տարածումը մոլորեցնում է հասարակությանը և ի վիճակի է իր գործընկերների աչքում գցել Ուկրաինայի իմիջը»,- կարծում է Ռեզնիկովը։