Միջազգային

Ֆրանսիական դպրոցներում կարգելեն մահմեդական արտահագուստի կրումը

Ֆրանսիական դպրոցներում կարգելեն մահմեդական արտահագուստի կրումը

Ֆրանսիան արգելելու է դպրոցներում աբայաներ՝ մուսուլմանական ավանդական զգեստներ, կրելը, որոնք ծածկում են ամբողջ մարմինը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Ատտալ։ 

«Երբ մտնում ես դասարան, չպետք է կարողանաս միայն դիտելով սովորողների կրոնն ասել, ես որոշել եմ, որ աբայա դպրոցներում այլևս չպետք է կրել այն»,- հայտարարել է Ատտալը։ Նա խոստացել է, որ հաջորդ շաբաթ դպրոցների ղեկավարների հետ կքննարկի այս արգելքը իրականացնելու ուղիները: Ակնկալվում է, որ կանոններն ուժի մեջ կմտնեն նոր ուսումնական տարվա սկզբից՝ սեպտեմբերի 4-ից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական