Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաստատել է, որ նա մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, գրում է Daily Sabah-ը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դա կարող է առաջընթացի հանգեցնել սևծովյան հացահատիկի գործարքին Ռուսաստանին վերադարձնելու հարցում», - նշել է կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: