Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորն ինքնասպան է եղել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ռահիբ Սալմանովը ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից, որտեղ բուժվում էր։
Նարիմանովի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
60-ամյա Սալմանովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում աշխատում էր 2013 թվականից։