Մոսկվայի Սավելովսկի դատարանը մայրաքաղաքի հյուսիսում շաուրմայով և խորոված հավով 35 մարդու թունավորելու գործով երկու մեղադրյալի է ձերբակալել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Կախրամանովի ու Ակոպովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրանք երկուսն էլ մեղադրվում են «սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար», նախատեսում է ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Մոսկվայում գտնվող «Բիստրո-24» սրճարանում վաճառվել էր անորակ ապրանք, այդ թվում՝ շաուրմա և խորոված հավ։ Գրանցվել է թունավորման 35 դեպք, հիվանդների վիճակը եղել է միջին ծանրության, 28 մարդ հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդանոցներ։ 16 հիվանդի մոտ ախտորոշվել է մանրէաբանորեն հաստատված սալմոնելոզ։