Ավստրալիայում զորավարժությունների ժամանակ ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի ծովային հետևակ։ Եւս 20-ը վիրավորվել է: Տուժածներից 5-ի վիճակը ծանր է։
MV-22b Osprey օդանավը ընկել է հեռավոր Թիվի կղզիների ճանապարհին:
Օդանավում գտնվող ծովային հետեւակայինները մասնակցել են Predators Run զորավարժություններին, որոնց ներգրավել են 2500 զինծառայողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ֆիլիպիններից, Արեւելյան Թիմորից եւ Ինդոնեզիայից:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն տեղի ունեցածը ողբերգական միջադեպ է անվանել և հայտարարել, որ տուժածներին ցուցաբերվելու է ամեն օգնություն: