Թուրքիայի հատուկ ծառայություններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են Իգիլի հատկապես վտանգավոր ահաբեկիչ Քադրի Էնջուին, որը պատասխանատու է սիրիա-իրաքյան սահմանով ահաբեկիչների տեղափոխման համար. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Քադրի Էնջուն ոչնչացվել է Իրաքի հյուսիսում գտնվող Գարա շրջանում ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության հատուկ գործողության արդյունքում:
Էնջուի հետ միասին Գարայի շրջանում ահաբեկիչների խումբ է չեզոքացվել:
Էնջուն ահաբեկիչների շարքերը համալրել էր 2006 թվականին, վերապատրաստվել Իրաքի հյուսիսում գտնվող Զապ շրջանում գործող ահաբեկիչների ճամբարում։