Իսպանական Մալյորկա կղզում այսօր հզոր փոթորիկ է տեղի ունեցել։ Քամու պոռթկումից երկու երեխա լողափից դուրս են վազել և բարձրացել ժայռերի վրա: Ճանապարհային նշանի ընկնելու հետևանքով վիրավորվել է հղի կին։
Կղզում փակվել են լողափերը, հորդառատ անձրևների ու տապալված ծառերի պատճառով փակվել են ճանապարհները։ Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ, եղանակային վատ պայմանների վնասը դեռ պետք է հաշվարկվի։
Մալյորկան համարվում է Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը։