Միջազգային

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է Եվգենի Պրիգոժինի զոհվելու փաստը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է Եվգենի Պրիգոժինի զոհվելու փաստը

ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո մոլեկուլային գենետիկական փորձաքննությունները։ Զոհվածների թվում է եղել նաև Եվգենի Պրիգոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետաքննության շրջանակներում ավարտվել է մոլեկուլային գենետիկական փորձաքննությունների անցկացումը։ Նրանց արդյունքներով բոլոր 10 զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքային թերթիկում նշված ցուցակին», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ ուղևորների ցուցակի մեջ են եղել Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական