Ամերիկյան SpaceX ընկերությունը Starlink ինտերնետ արբանյակների հերթական խմբաքանակն է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր։
Space.com մասնագիտացված առցանց հրատարակությունը ներկայիս առաքելությունը կոչում է ուղենիշ SpaceX-ի համար, քանի որ ուղեծիր արձակված Starlink արբանյակների ընդհանուր թիվը, ըստ աստղաֆիզիկոս Ջոնաթան Մակդաուելի գնահատումների գերազանցել է 5000-ը: