Միջազգային

«Լաչինում սահմանային անցակետի տեղադրումը եղել է միջազգային իրավունքի շրջանակում». Ալիև

«Լաչինում սահմանային անցակետի տեղադրումը եղել է միջազգային իրավունքի շրջանակում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է Լաչին։

Լաչինում Ալիևը խոսել է ապրիլի 23-ին Լաչինի շրջանում սահմանային անցակետի տեղադրման մասին և ասել է, որ «այդպես Ադրբեջանը կրկին կամք, քաջություն, ինքնավստահություն դրսևորեց»։

Ալիևը հայտնել է, որ սահմանային անցակետի ստեղծումը իրականացվել է «միջազգային իրավունքի» շրջանակներում և նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, չնայած որ, այդ պատճառով Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական