Թուրքիան մեկ շաբաթ է «ցնցում» են երկրաշարժերը, ևս երկու երկրաշարժ այսօր տեղի է ունեցել երկրի հարավում և հարավ-արևելքում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրի իշխանությունները պատրաստվում են վերակառուցել շուրջ 600 հազար տուն, ամրացնում են կամուրջներն ու մայրուղիները։
«Երկրաշարժի դեպքում Ստամբուլի տարհանման ծրագրերը պատրաստ են, աշխատանքներ են տարվում կամուրջների և մայրուղիների ամրացման ուղղությամբ», - NTV-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Բացի այդ, վտանգի տակ են ավելի քան մեկուկես միլիոն բնակարաններ, որոնք գտնվում են 600 հազար բնակելի, ոչ սեյսմակայուն շենքերում։
«Ստամբուլում հավանական երկրաշարժի դեպքում 600 հազար տներ կարող են փլուզվել, դրանք կքանդվեն առաջին փուլում»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկիի հայտարարությունը։
Աղբյուրը նշում է, որ երկրի հարավ-արևելքում այսօր ստորգետնյա ցնցումներ զգացվել են երկու անգամ՝ 3,7 մագնիտուդ՝ Ադիյաման նահանգում և 4,1 մագնիտուդ՝ Ղահրամանմարաշ նահանգում։ Առաջին դեպքում երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10,88 կմ խորության, երկրորդում՝ 6,99 կմ խորության վրա։