Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Կիև, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Նախարարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ցավակցություն հայտնել պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
«Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունները զարգանում են ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Շարունակում ենք նաև մեր ջանքերը վերսկսելու հացահատիկի նախաձեռնությունը։
Մենք գիտենք, որ կա խնդրի լուծման որոնում, բայց սա չի կարող այլընտրանք լինել հացահատիկի սկզբնական նախաձեռնությանը և կապված է որոշակի ռիսկերի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։