Միջազգային

Սոչիից Եկատերինբուրգ մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Սոչիից Եկատերինբուրգ մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Սոչիից Եկատերինբուրգ էր մեկնում, չնախատեսված վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում տագնապի ազդանշանի միացման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

«Airbus A 321 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Տուժածներ չկան։ Ուղևորների համար վտանգ ներկայացնող ոչինչ չկար, անձնակազմը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել՝ անսարքությունն ավելի մանրամասն գնահատելու համար։ Այս պահին տագնապի ազդանշանի փորձարկում է իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Սոչի-Եկատերինբուրգ չվերթը թռիչքից մեկ ժամ հետո տագնապի ազդանշան է միացրել Կասպից ծովի վրա և արտակարգ վայրէջք խնդրել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական