ԱՄՆ-ն հոկտեմբերին Արիզոնայում կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը F-16-ով: Առաջին ուսումնական հոսքը կներառի մի քանի ուկրաինացի օդաչու և տասնյակի հասնող անձնակազմ․ ասել է Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։
«Անգլերեն լեզվի ուսուցումից հետո F-16 օդաչուների ուսուցումը կսկսվի հոկտեմբերին՝ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի Մորրիս ազգային գվարդիայի բազայում՝ 162-րդ օդային ազգային գվարդիայի թևի աջակցությամբ», - ասել է Ռայդերը։
Օգոստոսի 24-ին Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ուկրաինացի օդաչուների վերապատրաստման առաջիկա մեկնարկը, ինչպես նաև այլ պետություններին F-16-ների Ուկրաինա տեղափոխելու թույլտվությունների տրամադրումը։