Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այժմ ձևավորվող բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկն է և բաց է այն ցանկացողների հետ համագործակցության համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը միության միջկառավարական խորհրդի նիստում։
«Եվրասիական տնտեսական միությունը բազմաբևեռ աշխարհի կենտորններից մեկի դերն է խաղում և բաց է մնում նոր գործընկերների համար»,- ասել է նա։ Նրա խոսքով, ԵԱՏՄ-ն փորձարկում է անցնում հավաքական Արևմուտքի ճնշման ներքո և բազմիցս ապացուցել է իր արժեքը։