Միջազգային

Ովքե՞ր են Պրիգոժինի հետ եղել կործանված ինքնաթիռում

Ովքե՞ր են Պրիգոժինի հետ եղել կործանված ինքնաթիռում

Հայտնի է՝ բացի «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինից, ովքեր են նրա հետ եղել կործանված ինքնաթիռում։ Ըստ այդմ, ինքնաթիռում են եղել նրա երկու տեղակալները ։

- Դմիտրի Ուտկին-պահեստազորի փոխգնդապետ, պրոֆեսիոնալ զինվորական, մինչև 2013 թվականը ՝ ՊՆ ԳՀՎ 2–րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի 700-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար: «Վագներ»–ի հրամանատար

- Վալերի Չկալով-նախկին գործարար, կապված էր Պրիգոժինի բիզնես կառույցների հետ: «Վագներում» Պրիգոժինի տեղակալը, որը ենթադրաբար պատասխանատու էր Անվտանգության ծառայության աշխատանքի համար:

- Եվգենի Մակարյան - «Վագներ»-ի մարտիկ:

- Ալեքսանդր Տոտմին -  «Վագներ»-ի մարտիկ։ Ըստ ուկրաինական «Миротворец» կայքի՝ նա կռվել է Սուդանում։

- Պրոգոտին Սերգեյ -  «Վագներ»-ի մարտիկ, հետախույզ-նռնականետ։

- Նիկոլայ Մատուսեև-նրա մասին տեղեկություններ հնարավոր չի եղել գտնել:

Հիշեցնենք՝ ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական