Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանին նոր առաջարկներ փոխանցելու հայտարարությանը։
«Հայաստանը հետաքրքիր միտում ունի՝ 30-60 օր չի արձագանքում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին, սակայն հենց առաջարկներ է անում, անմիջապես հայտարարում է այդ մասին։
Հայաստանի վարչապետն այսօր նոր ռեկորդ է սահմանել. նախկինում, որպես կանոն, նման հայտարարություններ անում էին 1-2 օր հետո։ Այսօր՝ նոր փաթեթը մեզ ուղարկելուց 40 րոպե անց, նրանք արդեն հայտարարել են այս մասին։
Դա ցույց է տալիս, թե որ կողմն է ավելի լուրջ վերաբերվում գործընթացին, ով է իրականում շահագրգռված դրանով, և ով է նախընտրում վերնագրերն ու քաղաքական հայտարարությունները»,- ասել է Բայրամովը։