Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը սեպտեմբերի 20-22-ը կայցելի Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը։
Մարտի վերջին Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի միապետի այցը Ֆրանսիա, որը պետք է կայանար մարտի 26-29-ը, հետաձգվել է երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։