Միջազգային

Իրանի նախագահը ժամանել է BRICS-ի համաժողովին

Իրանի նախագահը ժամանել է BRICS-ի համաժողովին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։

ԻԻՀ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրետորիայում։ Սպասվում է, որ Ռաիսին ելույթ կունենա BRICS Plus երկխոսության ընկերների ձևաչափով և հանդիպումներ կունենա որոշ երկրների ղեկավարների հետ:

Օգոստոսի 23-ին բրազիլական UOL հարթակի ժնևյան թղթակից Ջամիլ Շադը, վկայակոչելով խմբի վերջնական փաստաթղթի նախագիծը, ասել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան ասոցիացիայի նոր անդամներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական