Միջազգային

Զիմբաբվեում մեկնարկել են խորհրդարանական ու նախագահական ընտրությունները

Զիմբաբվեում մեկնարկել են խորհրդարանական ու նախագահական ընտրությունները

Երկու օր առաջ Հարարեում ընդդիմության մեծ ցույցից հետո իշխանությունների ձեռնարկած անվտանգության միջոցառումների ֆոնին Զիմբաբվեում սկսվել է նախագահական, խորհրդարանական և տեղական ընտրությունների քվեարկությունը: 

Զիմբաբվեի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, այդ թվում՝ երկրի ներկայիս ղեկավար Էմերսոն Մնանգագվան։ Սպասվում է, որ նրա գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդ Նելսոն Չամիսան։ Մնանգագվան արդեն հաղթել է 2018 թվականի ամռանը կայացած ընտրություններում և ասել, որ կրկին կհասնի դրան։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական