Միջազգային

Աբխազիայում Ռուսաստանի կազմ մտնել ցանկացող ուժեր չկան

Աբխազիայում Ռուսաստանի կազմ մտնել ցանկացող ուժեր չկան

Աբխազիան կողմ է Ռուսաստանի հետ սերտ և դաշնակցային հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ հանրապետությունում չկան ուժեր, որոնք կհայտարարեն Ռուսաստանին միանալու իրենց ցանկության մասին․ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան այսպես է մեկնաբանել ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները։

Ավելի վաղ Մեդվեդևը aif.ru կայքում հրապարակված հոդվածում նշել էր, որ Ռուսաստանին միանալու գաղափարը դեռ տարածված է Աբխազիայում և Հարավային Օսիայում, «և այն կարող է իրականացվել, եթե դրա համար լավ առիթ լինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական